Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Շիրակը» հաղթեց «Արարատ-Արմենիային» և բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» առաջին պարտությունը կրեց բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանում:

Առաջնության 8-րդ տուրի շրջանակում կայացած խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Գյումրիում 0:1 հաշվով պարտվեց «Շիրակին»: Միակ գոլը խփեց մրցաշարի լավագույն ռմբարկու Մորի Կոնեն: Այս հաղթանակից հետո «Շիրակը» վաստակեց 17 միավոր և մեկով շրջանցեց առաջնության առաջատար «Արարատին»:

Այսօր կայացած մյուս երկու խաղերում «Ալաշկերտը» սեփական դաշտում առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ՝ 2:0, իսկ «Ուրարտուն» հյուրընկալվելիս 1:0 հաշվով պարտության մատնեց «Երևանին»՝ տանելով իր առաջին հաղթանակը:

Վաղը տեղի կունենան մնացած երկու խաղերը: Երրորդ տեղում գտնվող «Լոռի ՖԱ»-ն իր հարկի տակ կընդունի 2-րդ հորիզոնականում ընթացող «Արարատին», իսկ 6-րդ տեղը զբաղեցնող  «Փյունիկն» սեփական դաշտում կհանդիպի իրեն հաջորդող «Նոայի» հետ: