Բացել լրահոսը Փակել լրահոսը
Photo 1
A A
Պաշտոնական

Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյայի

Սեպտեմբերի 20-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը: 

Փոխվարչապետը նշել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի առավել կարևոր գործընկերներից մեկը և հավելել, որ եվրոպական պատվիրակության այցը լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության ընթացիկ ծրագրերը և անդրադարձ կատարելու ապագա հնարավորություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կատարինա Մատերնովան ասել է, որ ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին՝ բարեփոխումների հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են թվայնացմանը ու էլեկտրոնային կառավարմանը, հանրային կառավարման բարեփոխումներին և էներգետիկ արդյունավետությանը վերաբերող հարցերին: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել այս ուղղություններով ԵՄ ցուցաբերած աջակցության համար, ներկայացրել կառավարության կողմից իրականացված աշխատանքները և ապագա ծրագրերը: Կողմերը մանրամասնորեն քննարկել են յուրաքանչյուր ոլորտում համագործակցության խորացման ուղիները և նոր նախաձեռնություններ մեկնարկելու հնարավորությունները: