Վանեցյանի պաշտոնանկությամբ մենք վկա էինք պետական հեղաշրջման հերթական փորձի տապալմանը. քննարկում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պետք է արձանագրենք, որ մենք մասնակիցն էինք, վկա էինք պետական հեղաշրջման հերթական փորձի տապալմանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկություններին։
Ընդ որում, նրա կարծիքով, սա հեղաշրջման երրորդ փորձն էր։ Առաջին փորձը եղել էր դատարանները շրջափակելու և դատական համակարգում վեթինգ ներդրելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից առաջ։ Մյուսը փորձը, նրա ներկայացմամբ, Արցախից էր պլանավորվել, ինչը նույնպես կանխվել է։ Իսկ այս երրորդ փորձով Ռուսաստանն էր ցանկանում Հայաստանում հեղաշրջում անել։ Ու քանի որ, մեր զրուցակցի ներկայացմամբ, ՀՀ ուժային կառույցները, հատկապես՝ ԱԱԾ-ն շարունակում է մնալ այդ երկրի ազդեցության ներքո, այդպիսով հեղաշրջումը փորձում էին անել հենց այդ կառույցի ղեկավարի միջոցով, ինչը Ն․Փաշինյանը տապալեց։
Մինչդեռ ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանը համաձայն չէր Տ․Խզմալյանի հետ՝ հակադարձելով, թե «պետք չէ այդքան ցածրացնել մեր երկրի սուվերենությունը»։
Ա․Խաչատրյանի խոսքերով՝ թե Ա․Վանեցյանի, թե Վ․Օսիպյանի պաշտոնանկության պատճառը իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նրանց աշխատանքի նկատմամբ դժգոհությունն էր։
Մանրամասները՝ տեսանյութում