Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԱԱ. Լևան Բերիանիձեն տանուլ տվեց մեկնարկային մարտը

Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Լևան Բերիանիձեն պարտություն կրեց Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնության մեկնարկում:

Մեր ծանրքաշային ըմբիշը նախնական փուլում 2:3 հաշվով զիջեց ուկրաինացի Օլեքսանդր Խոցիանիվսկուն: Եթե վերջինս հասնի մինչև եզրափակիչ, ապա Լևան Բերիանիձեն 3-րդ տեղի համար սփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք կստանա:

Այսօր Հայաստանից հանդես կգա նաև 74 կք քաշային Վարուժան Կաջոյանը, որն առաջին մարտում կհանդիպի լիտվացի Անդրիուս Մաժեյկայի հետ: