Բացել լրահոսը Փակել լրահոսը
af59d793947648f075f6729d6546514e
A A
Հասարակություն

17 ընտանիքների բնակարանային հարցը` «օդից կախված» (տեսանյութ)

Ելենա Գալստյանի 11 հոգանոց ընտանիքը երկրաշարժից հետո տնակում է: Բնակարանային հերթացուցակում չկան ու չգիտեն էլ՝ երբ քարաշեն տուն ունենալու բախտին կարժանանան: Վեներա Սահակյանն էլ է Գալստյանների բախտակիցը: Տան հարցով շատ են դիմել ու գրել, բայց 30 տարում ոչինչ չի փոխվել:

Տնակում ապրում են՝քարաշեն տան մասին երազում: Լոռու մարզի Գեղասար գյուղում տնակներում բնակվող 17 ընտանիք կա,-ասում է գյուղապետ Վարազդատ Գրիգորյանը: Ժամանակին պետությունը տնակներով է ապահովել նրանց՝որպես կորցրած բնակարանների փոխհատուցում:

Ըստ գյուղապետի՝ նրանց հանդեպ պետությունը պարտավորություն չունի, թեև տնակերն էլ իրենց պիտանիության ժամկետներն ունեն: Դիմել են կառավարությանը, ստացել պատասխան՝ բնակմակերեսի իրավունքը պետք է դատական կարգով վիճարկեն: Գյուղապետի խոսքով՝ աղետից տուժածների բնակարանային հերթացուցակները կազմվել են 2008-ին: Դրանից առաջ գյուղից հեռացած ընտանիքները հնարավորություն չեն ունեցել ընդգրկվելու ցուցակներում, ինչի հետևանքով էլ առայսօր չունեն հիմնական կացարան:

Ետ գալու ցանկություն շատերն ունեն, գյուղում տանիք չունենալը ետ է պահում: Կան նաև կասեցված կարգավիճակով շահառուներ:

Մանրամասն՝ տեսանյութում: