Բացել լրահոսը Փակել լրահոսը
TIM
A A
Պաշտոնական

Համայնքի ղեկավարի կին թեկնածու չի առաջադրվել․ ԿԸՀ-ն՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին

2019 թվականի սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18.00-ին, լրացել է ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 41 քաղաքացիներից 5-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի որևէ կին թեկնածու չի առաջադրվել:
ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 13 համայնքներից մեկում քվեարկվելու է մեկ թեկնածու, 5 համայնքում՝ 2-ական թեկնածու, 4 համայնքում՝ 3-ական թեկնածու, 2 համայնքում՝ 4-ական թեկնածու և մեկ համայնքում քվեարկվելու է 5 թեկնածու:

Ավագանու անդամի գրանցված 103 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 4 թեկնածու: Ընտրություններին մասնակցող ավագանու անդամի 99 թեկնածուներից 12-ը իգական սեռի ներկայացուցիչ են:

ՏԻՄ ընտրություններ անցկացնող համայնքների ցանկը՝ այստեղ