Բացել լրահոսը Փակել լրահոսը
collage536
A A
Պաշտոնական

«Իմ քայլ»-ը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահին

Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:  Սույն հարցով հիմնական զեկուցող է նշանակվել ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

 

Քիչ ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախագծի վերաբերյալ նոր տեղեկություն է հաղորդել ֆբ-յան իր էջում․

«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ Իմ քայլը խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղեցի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության»,- գրել է նա։

Նախագիծն ամբողջությամբ այստեղ