A
A
Ըմբշամարտի ԱԱ-2019․ Վազգեն Թեւանյանը հաղթանակով մեկնարկեց առաջնությունը
Աջակցիր «Ա1+»-ինՂազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Հայաստանից առաջինը պայքարի մեջ մտավ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ Մեր մարզիկը նախնական փուլի գոտեմարտում լարված պայքարում 5:3 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշ Գոռ Հովհաննիսյանին, ընդ որում մրցակիցը վերջում երկու անգամ բողոքարկեց մրցամարտը: 1/16 եզրափակիչում մեր ըմբիշը կմրցի ճապոնացի Տակուտո Օտոգուրոյի հետ:
Այսօր պայքարի մեջ կմտնի նաև Եվրոպայի չեմպիոն, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը: