Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport boks bachkov
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԱԱ․ Հովհաննես Բաչկովը հաղթեց և մտավ կիսաեզրափակիչ

Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաջողությամբ հաղթահարեց աշխարհի առաջնության հերթական արգելքը։

Քառորդ եզրափակիչ մրցամարտում մեր 63 կգ քաշային մարզիկը 5։0 հաշվով վստահ հաղթեց Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լեոնել Դե Լոս Սանթոսին։

Այդպիսով, Հովհաննես Բաչկովը մտավ կիսաեզրափակիչ և մեր թիմի համար նվազագույնն ապահովեց բրոնզե մեդալ։