Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol hajastan
A A
Սպորտ

Ֆուտբոլի բարձրագույն խումբ. «Լոռին» հաղթում է և մոտենում առաջատարներին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր մեկնարկեց 7-րդ տուրը:

Առաջին խաղում Վանաձորի «Լոռի ՖԱ»-ն սեփական դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ուրարտուի» նկատմամբ: Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտն» իր հարկի տակ պարզապես ջախջախեց մրցաշարի նորեկ «ՖԱ Երևանին»՝ 5:1: Անցած տարվա փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ:

«Լոռի ՖԱ»-ն այսօրվա հաղթանակից հետո վաստակեց 13 միավոր և հավասարվեց 2-րդ հորիզոնականում գտնվող «Շիրակին»: «Ալաշկերտը» 10 միավորով այժմ 4-5-րդ տեղերը բաժանում է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ: «Փյունիկն» այսօրվա «վիկտորիայից» հետո վաստակեց 9 միավոր և վերջապես շրջանցեց «Նոային»՝ բարձրանալով անցումային 6-րդ հորիզոնական:

Տուրի մյուս երկու խաղերը կկայանան վաղը, սեպտեմբերի 18-ին: «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում կընդունի առաջնության առաջատար «Արարատին», իսկ «Նոան»՝ «Շիրակին»: