A
A
Լևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 3-րդ փուլի երկրորդ պարտիաները:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովին: Այդպիսով, դասական երկու պարտիաներից հետո մեր շախմատիստը հաղթեց 1,5։0,5 հաշվով և մտավ 4-րդ փուլ։ Հաջորդ մրցակիցը պարզ կդառնա վաղը, երբ թայ-բրեյքում կորոշվի Վլադիսլավ Արտեմև - Չանգ Լիեմ Լի զույգի հաղթողը։
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը հանդիսանում է շախմատի աշխարհի ներկայիս գավաթակիրը։ Խաղարկության եզրափակիչ մտած շախմատիստները եկող տարի իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին։
<
iframe allowfullscreen src="https://chess24.com/en/embed-custom-tournament/condensed/khanty-fide-world-cup-2019/3/15/2" width="580" height="430" frameborder="0" style="margin:0; padding:0;">