Բացել լրահոսը Փակել լրահոսը
41732_b
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-բրիտանական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի համար:

Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Ջուդիթ Ֆարնուորթին հետագա գործունեության մեջ: