A
A
«Երևան» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ է նշանակել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի նորեկ «Երևան» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:
Ինչպես հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը, մոլդովացի մասնագետ Վլադ Գոիանը նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ: Նրա հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր:
48-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է Մոլդովայի Մ19 հավաքականը, «Ռապիդ»-ը, «Իսկրա Ստալ»-ը, «Տիրասպոլ»-ը, «Սախան»-ը, «Քիշինև»-ը և «Զարյա»-ն: Գլխավոր մարզչի օգնական է նշանակվել Նիկոլայ Պանուն:
Նշենք, որ «Երևանը» առաջնության միակ թիմն է, որը կայացած 6 տուրի հետո միավոր չի վաստակել և զբաղեցնում է վերջին՝ 10-րդ տեղը: