Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԱԱ. Դարչինյանն ու Հովհաննիսյանը քառորդ եզրափակիչում են

Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր կայացան 1/8 եզրափակիչ փուլի առաջին մարտերը:

Հայաստանից ռինգ դուրս եկած երկու բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տարան: 75 կգ քաշային Արման Դարչինյանը հաղթեց սլովակցի Անդրեյ Չեմեզին, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը՝ ավստրիացի Ալեքսանդր Մրաովիչին: Մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով:

Վաղը քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն մեր մյուս երեք մարզիկները: 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կհանդիպի ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադայի հետ, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը՝ կոլումբիացի Խոսե Մանուել Վիաֆրայի հետ, իսկ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը՝ անգլիացի Չիվոն Կլարկի հետ: