Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

Սերգեյ Բոյկոն այլևս «Արարատում» չէ

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի հետ: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը: 48-ամյա մասնագետը հրաժարական է ներկայացրել, որը ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից:

Նշենք, որ «Արարատը» ռուսաստանցի մարզչի ղեկավարությամբ հաջող էր մեկնարկել Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2019-20թթ առաջնությունում և կայացած 6 տուրից հետո 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կկատարի թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը: