Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանն առաջին պարտիայում ոչ-ոքի խաղաց Մատլակովի հետ (տեսանյութ)

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող տղամարդկանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի գրոսմայստեր Մաքսիմ Մատլակովի հետ։

Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը սկզբնախաղում ոչ շահեկան դիրքում հայտնվեց և սկսեց հիմնականում պաշտպանվել։ Լևոն Արոնյանին հաջողվեց հավասարեցնել դիրքը և արդեն 25-րդ քայլին հաշտություն կնքեց մրցակցի հետ։

Երկրորդ պարտիան տեղի կունենա վաղը։ Մեր շախմատիստը հանդես կգա սև խաղաքարերով։