Բացել լրահոսը Փակել լրահոսը
f5d7e3e4ec82ae_5d7e3e4ec82f4
A A
Սպորտ

Սլավիկ Գալստյանը՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

63 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը Ղազախստանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել: Այս մասին հայտնում է Armsport-ը:
 
Հայ ըմբիշը 7-5 հաշվով վստահ առավելության է հասել իրանցի Մեյսամ Դոլխանիի նկատմամբ: Կիսաեզրափակչում Գալստյանը պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն, հայազգի Ստեփան Մարյանյանին:
 
Գալստյանը 2։0 հաշվով հաղթում էր Ստեփանին, բայց հետո Ռուսաստանի ներկայացուցիչը հնարավորություն է ստացել պարտերում վերևից աշխատելու և գլորել է Գալստանին։ Գոտեմարտն ավարտվել է 2։3 հաշվով։ Հայ մարզիչները բողոքարկման բարձիկ են նետել, սակայն անարդյունք։
 
Գոտեմարտի վերջնական հաշիվը դարձել է 2։4։ Մինչև կիսաեզրափակիչ հասնելը Գալստյանը երկու կամային հաղթանակ էր տարել Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշների նկատմամբ։