Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա 6 տուժած. լրացված

Սեպտեմբերի 15-ին, ժամը 09:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ռոման Հ.), «BMW» (վարորդ՝ Գոռ Մ.), «Mercedes Sprinter» (վարորդ՝ Գագիկ Կ., ծնված 1978 թ.) և «Infiniti» (վարորդ՝ Էմիլ Ա.) մակնիշներիավտոմեքենաները. կա 6 տուժած:

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

«Infiniti» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ 2003 թ. ծնված Հենրի Ա.-ն և 2012 թ. ծնված Հայկ Ա.-ն, հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները ուղևորների առողջական վիճակը գնահատել են բավարար:

«Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ 1981 թ. ծնված Հռիփսիմե Մ.-ն և 1979 թ. ծնված Լիաննա Հ.-ն, հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» և «Infiniti» մակնիշների ավտոմեքենաները: