Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan 14.09.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը մտավ շախմատի աշխարհի գավաթի հաջորդ փուլ (տեսանյութ)

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթահարեց աշխարհի գավաթի խաղարկության հերթական արգելքը:

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող մրցաշարում այսօր կայացան 1/32 եզրափակիչ փուլի պատասխան պարտիաները: Մեր շախմատիստը, որը նախօրեին հաղթել էր իրանցի Փարհամ Մաղսուդլուին, այս անգամ սպիտակներով ոչ-ոքի խաղաց: 

Այդպիսով, Լևոն Արոնյանը դասական շախմատում հաղթեց 1,5:0,5 հաշվով և մտավ 1/16 եզրափակիչ, որտեղ կհանդիպի Մաքսիմ Մատլակով – Բորիս Գելֆանդ ռուս-իսրայելական զույգի հաղթողի հետ: