Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԱԱ. Սլավիկ Գալստյանը պարտվեց կիսաեզրափակիչում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը չկարողացավ մտնել աշխարհի առաջնության եզրափակիչում։

Նուր-Սուլթանում ընթացող առաջնության 1/2 եզրափակիչ մարտում նա 2։3 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Ստեփան Մարյանյանին: Վաղը մեր մարզիկը կպայքարի բրոնզե մեդալի համար:

55 կգ քաշային Նորայր Հախոյանը դուրս մնաց պայքարից, քանի որ նրան հաղթած Շոթա Օգավան պարտվեց կիսաեզրափակիչ փուլում։ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի փոքր եզրափակիչ մտնելու համար, քանի որ նրան պայքարից դուրս բերած Աբույազիդ Մանցիգով հաղթանակ է տարել կիսաեզրափակիչում։

Հիշեցնենք, որ այսօր հանդես է եկել նաև 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, որը 1/8 եզրափակչում պարտվել էր ռուսաստանցի Ադլան Ակիևին ու ավարտել ելույթը: