Բացել լրահոսը Փակել լրահոսը
ssssssssssssssssssss
A A
Պաշտոնական

Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Մուրադյանի գլխավորած ԵՊԲՀ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Երեւանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:

Քննարկվել են առողջապահության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ բժշկական համալսարանի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ այն կպահպանվի նաեւ հետագայում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ