Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Մակրոնի հետ պայմանավորվել է Ամուլսարի հանքը շահագործել․ սոցիոլոգ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող դատական պրոցեսը մարտի մեկի հետ որևէ առնչություն չունի, այն կապված է մեկ անձի հետ։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքը դոմինանտ ուժ չի և մյուս դոմինանտ ուժի նկատմամբ կիրառում է ձերբակալման միջոց։ Նման կարծիք է հայտնում հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

«Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը ձգվում է առանց ոչ հիմնավոր պատճառների։ Մենք ասում ենք՝ անկախ իրավական իշխանություն չունենք,  և ով ցանկանում է այն ի կատար ածել, նրա նկատմամբ սկսվում են ճնշումներ»։

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործմանը՝ նշելով, որ նման խնդիրները պետք է գտնվեն փորձագետների ուսումնասիրության շրջանակում, ոչ թե դառնան հանրային քննարկման թեմա։

«Մենք ունենք երկրաբանական ինստիտուտ, ունենք լավ մասնագետներ, որոնք  կարող են հանդես գալ որպես փորձագետ, սակայն չգիտես ինչու՝ տվել են օտարերկրյա կազմակերպության, որը մակերեսային վերաբերմունք է ցուցաբերել։ Տեղեկություններ կան նաև, որ Նիկոլ Փաշինյանն Էմանուել Մակրոնի հետ պայմանավորվել է, որ Ամուլսարի հանքը պետք է շահագործվի»։

Ահարոն Ադիբեկյանին անհանգստացնում է այն փաստը, որ Ամուլսարի շահագործման դեմ ակցիաները կարող են վնասել Հայաստանում ներդրումների զարգացմանը։