Սկանդալ Հայաստանի կանանց ֆուտբոլում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 1 տարի ժամկետով ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել է «ՏՐԻԲՈՒՆԱ ՀԿ» ակումբի նախագահ և մարզիչ Սենիկ Առաքելյանին, իսկ ակումբի Գյումրի-1 թիմը հանվել է 2019-2020թթ մրցաշրջանի կանանց ֆուտբոլի առաջնությունից։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշում է աղբյուրը, 2019թ․ փետրվար ամսից ի վեր Սենիկ Առաքելյանը պարբերաբար փորձել է խանգարել Կանանց Մ-19 հավաքականի յուրաքանչյուր ամիս անցկացվող մարզական հավաքներին՝ չուղարկելով հրավիրված ֆուտբոլիստուհիներին կամ ուղարկելով ըստ իր ցանկության։ Օգոստոսի 25-29-ը անցկացված հավաքին նա չի ուղարկել որևէ ֆուտբոլիստուհու, դրանով իսկ խոչընդոտել է հավաքի բնականոն ընթացքին, ինչպես նաև չի տրամադրել ֆուտբոլիստուհիների անձնագրերը ՀՖՖ հավաքականների ապահովման բաժին՝ Բոսնիայում կայանալիք կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի մրցաշարին մասնակցելու նպատակով մուտքի վիզաներ ստանալու համար։
Սեպտեմբերի 9-11-ը անցկացված Կանանց Մ-17 հավաքականի մարզական հավաքին ակումբը կրկին չի ուղարկել որևէ ֆուտբոլիստուհու: