Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0822
A A
Քաղաքականություն

Արցախում մեկ շնչին ընկնում է 1500 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 1400 դոլար․ ԱՀ նախագահի թեկնածու (տեսանյութ)

Արցախի Հանրապետության «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱՀ նախկին վարչապետ, 2020 թ. ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում հանդիպում է ուսանողների հետ։

Միջոցառմանը մասնակցում են նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը։ 
 
Արայիկ Հարությունյանն անդրադարձավ տնտեսության զարգացման առաջնահերթություններին։ 
 
Նա նախ նշեց, որ երբ Ադրբեջանն ունենա զենքի ուժով խնդիրը լուծելու հնարավորություն, ունենա տնտեսական հնարավորություններ՝ կրկին կհարձակվի Արցախի վրա։ 
 
Այս կապակցությամբ նա կարևորեց տնտեսական աճը, բանակի, սպառազինության ամրապնդումը։ 
 
Խոսելով Համախառն ներքին արդյունքի մասին նա համեմատականներ կատարեց՝ նշելով, որ Արցախում մեկ շնչին ընկնում է 1500 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 1400 դոլար։ 
 
Տնտեսական հարցերում նա առաջին առանձնացրեց էներգետիկ ոլորտը։ Նրա փոխանցմամբ՝ առաջին խոշոր ուղղությունն Արցախում եղել է էներգետիկան. նախորդ տարիներին միջինում Սարսանգի ջրամբարի օգտագործման շնորհիվ արտադրվել է 90 միլիոն կիլովատ ժամ էներգիա, 2019 թ. նախատեսված է 400 միլիոն կիլովատ ժամ, իսկ 2023-ի համար որպես թիրախային ընտրված է  ավելի քան 1 միլիարդը։ 
 
«Ձեռք եմ բերել 2013 թվականի «Նիսսան» մակնիշի էլեկտրոմոբիլ», - նշեց նա՝ հավելելով, որ աստիճանաբար Արցախից դուրս կմղվի գազի և նավթի օգտագործումը՝ ամբողջովին անցում կատարելով էներգետիկային։ 
 
«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը, սակայն, առավել կարևորեց գյուղատնտեսական ոլորտի զարգացումը։ 
 
«Շատ ենք օրինակ բերում Իսրայելի օրինակը», - շեշտեց նա՝ հավելելով, որ գյուղատնտեսությունը պետք է դառնա տնտեսական զարգացման  լոկոմոտիվ։
 
Գյուղատնտեսության մեջ նա հատկապես առանձնացրեց ոչխարաբուծությունը։ 
 
Ոչխարի միսը եզակի ապրանքներից է, ըստ նրա որ հնարավոր է լինում արտահանել։
 
Բանջարաբուծությանն անդրադառնալով՝ քաղաքական գործիչն առաջարկեց հրաժարվել ջրօգտագործման հին ձևից՝ կիրառելով միջազգային փորձը. անցել կաթիլային և անձրևաջրերի օգտագործման եղանակին։ 
 
Գյուղատնտեսության մյուս կարևոր ոլորտները, նրա խոսքով, բուսաբուծությունը, պտղաբուծությունը են, իսկ վերջում այս ամենի զարգացման համար ընդգծեց համապատասխան տեխնիկայով ապահովվածության անհրաժեշտությունը։