Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131864
A A
Հասարակություն

Այս պահին ամենակարևորը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվի․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Ինչպես արդեն նշել էինք, որ «Մարտի 1-ի» գործեղ մեղադրյալներ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը ներկայացել են դատարան։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, լրագրողների հետ զրույցում հարցերին չպատասխանելով, միայն նկատեց՝ իր ժպիտն ամեն ինչ ասում է։

Յուրի Խաչատուրովը նույնպես հարցերին չպատասխանեց, միայն շեշտեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հարցին, թե ընդունո՞ւմ է, որ սահմանադրական կարգը տապալել է, նա ասաց․ «Չէ»։

Իսկ Սեյրան Օհանյանն ավելին չասաց քան այն, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, որովհետև անհիմն է։ Նա միայն ասաց․ «Այս պահին ամենակարևորը 2-րդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխվի և ինքը ազատության մեջ լինի»։

Տեսանյութը՝ Factor tv