Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131861
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ նիստին․ աջակիցները նրան ծափահարություններով դիմավորեցին (տեսանյութ)

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ անց կմեկնարկի «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը:

Դատարանում են «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդները։ Դատական նիստին ներկայացել են նաև նույն գործի շրջանակում մեղադրյալներ Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը: Ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նիստին ներկայացավ Ռոբերտ Քոչարյանը, ում աջակիցները ծափահարություններով դիմավորեցին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին 2018 թ. հուլիսին մեղադրանք է առաջադրվել՝ մի քանի այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Նշենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշել է հակասահմանադրական և անվավեր ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, իսկ 135-րդը՝ սահմանադրական։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարում էր, որ ըստ ՍԴ որոշման՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, իսկ Գլխավոր դատախազությունը նշել էր, որ այն հիմք չէ, որպեսզի պաշտոնաթող նախագահը ազատ արձակվի։