Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի  մի խումբ պատգամավորների:

 Քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

 Նախագահն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի հետ փոխգործակցության հետագա զարգացմամբ՝ այն համարելով մեր արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ