Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաղաքացիները դեմ են Քոչարյանին ազատ արձակելուն. հարցումներ (տեսանյութ)

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, մի մասի կարծիքով մինչև չհաստատվի նրա մեղավորությունը, նրան կալանքի տակ պահելը արդարացի չէ։ Սոցցանցերում ևս այս թեմայով քննարկումները շատ թեժ են՝ կարծիքները սուր են և հակասական։

Այս թեմայով «Ա1+ը» շրջայց կատարեց Երևան քաղաքում՝ լսելով քաղաքացիների կարծիքը խնդրի վերաբերյալ։ Մի մասի կարծիքով, այդ հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները,  մյուսներն էլ  իրավապահ մարմիններից պահանջում են Ռոբերտ Քոչարյանին պատժել օրենքի ողջ խստությամբ։

«Ես  դեմ եմ իրեն արձակելուն։ Նա ահավոր անձ է, մարդկային որևէ արժանիք չունի, ինչ ռիսկով են ուզում ազատ արձակել, չգիտեմ։ Ժողովուրդը, որ այդ վիճակում է՝ իրենից է, ընդհանրապես պետք է գնդակահարեն ինչի՞ են ցույց անում»։

«Ես կարծում եմ, որ շատ ճիշտ է, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա կալանքի տակ է գտնվում։ Այսօր սահմանադրական վճիռը ճիշտ չէ, ամեն մարդ իր կատարածների համար պետք է պատասխան տա»։

«Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ բնակչության մեծ մասի կարծիքն է, որ նա պետք է կալանավորված լինի և դատվի շատ խիստ»։

Մանրամասն՝ տեսանյութում