Բացել լրահոսը Փակել լրահոսը
34706_grigor-beqmezyan_2206_M
A A
Քաղաքականություն

Ինչո՞ւ ԲԴԽ անդամը չի մեկնաբանում Քոչարյանի վերաբերյալ ՍԴ որոշումը (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գրիգոր Բեքմեզյանը դրական է գնահատում Արդարադատության նախարարության Դատա-իրավական բարեփոխումների 2019-23 թթ. ռազմավարության նախագիծը։

«Բարեբախտաբար պետք է նշեմ, որ գրողները տիրապետում են խնդրին։ Շատ բաներ վերցված են, ինչպես մենք նկատել ենք՝ ԲԴԽ կողմից հրապարակված նյութերից, թե ինչպես ենք մենք տեսնում դատական իշխանության բարեփոխումները», - նշեց նա՝ հավելելով, որ փոփոխություններ կատարելու ցանկությունը տեսանելի է։ 
 
Իրավաբանը նշեց, որ կցանկանար ռազմավարության մեջ ավելի կոնկրետ քայլեր տեսնել, որոնք ուղղված կլինեին դրա ամբողջացմանը, արդյունքների ձևավորմանը։ 
 
Անդրադառնալով անցումային արդարադատության շրջանակներում Փաստահավաք հանձնաժողովին՝ Բեքմեզյանն ասաց, որ այն չի կարող մահակ դառնալ օրվա իշխանության ձեռքին, քանի որ բացահայտման, խնդիրների վերհանման գործառույթ է իրականացնելու, որից հետո համապատասխան մարմիններն ընթացք կտան՝ հաշվի առնելով գործող օրենսդրության չափանիշները։ 
 
«Հանձնաժողովն ուղղակի իր իրավասությունների սահմաններում պետք է բացահայտի և հանրության առջև դնի մեր պատմության բոլոր մութ էջերը, որոնք մինչև հիմա տարբեր տարակարծությունների տեղիք են տալիս. կապված ընտրությունների հետ, կապված իրադարձություների հետ, որոնք ծանր են անդրադարձել մեր հանրության վրա», - ընդգծեց ԲԴԽ անդամը։ 
 
Սրանով, ըստ նրա, հանրությունը պետք է հաշտվի եղածի հետ, և տեղիք չտա շահարկումների, «եղածը՝ եղած է, պետք է կարողանալ գիծ քաշել և շարունակել բնականոն կյանքով ապրել»։ 
 
Գրիգոր Բեքմեզյանը չմեկնաբանեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ կաշկանդված է որպես ԲԴԽ անդամ, հաշվի առնելով նաև դատավորների նկատմամբ հնարավոր կարգապահական քննությունները։ 
 
Հիշեցնենք, որ ՍԴ-ն հակասահամադրական էր ճանաչել Քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը՝ անձեռնմխելիություն ունեցող պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ընթացակարգի բացակայության հիմքով, իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Սահմանադրությանը համապատասխանող։