Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարող ենք ստեղծել այնպիսի ուժ, որը կչեզոքացնի արտաքին ու ներքին ցնցումների վտանգները․ Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

 «Հայտնի խոսք կա՝ ոչինչ այնպես չի միավորում մարդկանց, որքան համատեղ գործած հանցանքը։ Այդ ոճրագործները, պետությունը տասնամյակներ զավթած, ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր համագործակցությունը խառնվել է իրար»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ժիրայր Սեֆիլյանի ու Գարեգին Չուգասզյանի հանդիպման հետ կապված նախկին իշխանությունների հնչեցրած կարծիքներին՝ նշեց «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը։

«Այն, որ նրանց ենթակա մամուլի էջերից և նրանց շուրթերից չի իջնում այդ հանդիպման հարցը, վկայում է այն մասին, որ կանխատեսումը իրականություն է։ Նրանք իսկապես դավադիր պլան ունեն, և այս գործողություններով նրանց պլանն առնվազն փլուզվում է, եթե չասեմ՝ չեզոքացվում է»․ ասաց նա։

Ավետիսյանի կարծիքով՝ նախկին իշխանությունները մտահոգված են այդ հանդիպումից, քանի որ լավ են հասկանում, որ ներկա իշխանության հետ իրենք կարող են ստեղծել այնպիսի ուժ, որը կչեզոքացնի արտաքին ու ներքին ցնցումների վտանգները։