Բացել լրահոսը Փակել լրահոսը
70632531_434067367205066_396311823701245952_n
A A
Հասարակություն

«Երկրները մեկ հարկի տակ»․ Ռուսաստանի հետ նոր բիզնես-համաձայնագիր կստորագրվի (տեսանյութ)

Հայաստանում այս ամիս կմեկնարկի «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչների խոսքով՝ սա հնարավորություն է բիզնես ոլորտում ներդրումներ ապահովելու և միջազգային բիզնես կապեր ստեղծելու համար։

Մրցանակաբաշխությունն իրականացնում է «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը»՝ պետական աջակցության բիզնես ռեսուրսների ծրագրի շրջանակներում։

Մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանում կլինեն 6 երկրներից տարբեր պետական կառույցների ներկայացուցիչներ և գործարարներ՝ Չինաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Կանադայից։ Այս ընկերությունները հիմնականում հետաքրքրված են սննդաարդյունաբերական ոլորտով։

Ներդրումներ են ցանկանում իրականացնել հանքային ջրերի և խոշոր մալուխային գործարանի արտադրության ոլորտներում։

Իսկ ռուսական մի շարք ընկերություններ էլ հետաքրքրված են իրենց արտադրանքը հայկական  շուկայում ներկայացնելու և մեր երկրից ոգելից խմիչքներ դեպի ԵԱՏՄ արտահանելու մեջ։

«Ունենալու ենք երկկողմ համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության Տուլսկի համայնքի հետ, որը հնարավորություն է տալու հայկական ապրանքները և արտադրանքները՝ խմիչք, ջուր, տեքստիլ, կերամիկա, արտահանել այդ համայնք և համագործակցության լուրջ եզրեր ունենալ։ Հաջորդ մեր հանդիպումը կլինի այդ մարզում»,- նշում է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։

Սա հնարավորություն կտա տեղական ընկերություններին հենց տեղում ծանոթանալ այդ տարածքի շուկայի հետ և համագործակցության եզրեր ունենալ։

Նման փորձ հայակական կողմն արդեն ունի Չինաստանի Շենյան նահանգի և Պեկինի հետ։

«Դա մեծ ճանապարհ բացեց, և այսօր մենք ունենք ցուցանիշ․ մեզ մոտ 42 տոկոսով աճել է հայկական ապրանքների արտահանումը դեպի Չինաստան»,- ասում է Մարիամ Մանուկյանը։

Միջոցառման շրջանակներում կայանալիք ցուցահանդեսը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին՝ Հյուսիսային պողոտայում։