Բացել լրահոսը Փակել լրահոսը
987624 (1)
A A
Հասարակություն

ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ԿՀԴՊԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալների համաձայն` ռեկտորի նախկին պաշտոնակատարը չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, խախտելով աշխատանքային օրենսգրքի և ԲՈՒՀ-ի կանոնադրության պահանջները՝ իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավարձեր, ինչի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ:

Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: