Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ստվեր միշտ լինելու է, բայց վերահսկողությունը գնալով ուժգնանալու է․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Ազգային ժողովում քննարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցողը Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն է։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ Կառավարությունը հայտարարել էր, թե ստվերից դուրս է եկել 51 000 աշխատատեղ։

Միքայել Մելքումյանին հետաքրքրում էր, թե գործընթացը շարունակվո՞ւմ է, ինչին ի պատասխան՝ Դավիթ Անանյանը դրական պատասխան տվեց։

«51 000 չի, այլ 63 000 է»,- հավելեց նա։

Ըստ ՊԵԿ նախագահի՝ ստվերի կրճատման գործընթացը շարունակական է լինելու, որովհետև ստվեր միշտ լինելու է, բայց ստվերի նկատմամբ վերահսկողությունը գնալով ուժգնանալու է։

«Ստվերը պետք է լինի կառավարելի, չկա որևէ տնտեսություն, որտեղ ստվեր չկա։ Ուղղակի կա կառավարելի և անկառավարելի, կարծում եմ, որ մենք պետք է ունենանք ցածր և կառավարելի ստվեր»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը։