Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ռեյտինգային ընտրակարգը խնդրահարույց է․Համազասպ Դանիելյան (տեսանյութ)

Օրենսդիր իշխանությունը մտադիր է Կուսակցությունների մասին օրենքում  և Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել։ Խորհրդարանում աշխատանքը համակարգում է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Քննարկումներ են տեղի են ունենում մյուս 2 խորհրդարանական ուժերի հետ։

«Ա1+»-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշեց, որ աշխատանքներին կմասնակցեն նաև Արդարադատության նախարարությունից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ներկայացուցիչներ։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և արտախորհրդարանական ուժերը նույնպես  հնարավորություն կունենան իրենց առաջարկները ներկայացնել։ Համազասպ Դանիելյանը դեռևս վաղ է համարում այս փուլում բուն բովանդակությունից խոսել, բայց ներկայացնում է այն կետերը, որոնց շուրջ քննարկումներ են տեղի ունենում։

«Ես կարող եմ ներկայացնել  հիմնական ուղղությունները, որոնց շուրջ  աշխատելու ենք։ Դրանք կուսակցությունների և քարոզարշավի ֆինանսավորումն է, դրանք կուսակցությունների գրանցման և գործունեության պայմաններն են, դրանք  պատժամիջոցների ցանկի և պայմանների վերանայումն է։ Դրանք ներքին ժողովրդավարության հետ կապված կարգավորումներն են կուսակցությունների մասին օրենքում»։

Ռեյտինգային ընտրակարգը մաս կկազմի՞ Ընտրական օրենսգրքում, թե՞ ոչ, դեռ վաղ է ասել։ Բայց Համազասպ Դանիելյանը շարունակում է համարել, որ այն խնդրահարույց է։ Հարցին, թե խմբակցությունում իր կարծիքը կիսողներ կա՞ն, Համազասպ Դանիելյանն արձագանքեց․  

««Իմ քայլը» խմբակցության այս կազմով  առանձին քննարկում այս թեմայով չենք ունեցել,  բայց ռեյտինգայինի հետ կապված մոտեցումները ձևակերպված են եղել տարբեր փաստաթղթերում, ուստի ինձ համար գոնե ծանոթ չէ որևէ մեկը, որ ասում է՝ ռեյտինգայինը լավ ընտրակարգ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։