Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀայկՄար
A A
Հասարակություն

Մենք ընդհանրապես մտավախություն չունենք․ Մարությանը՝ «Սանիթեք»-ի հետ խնդիրների մասին (տեսանյութ)

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Սանիթեք» ընկերության աշխատակիցները։ Նրանք քաղաքապետարանից պահանջում էին փոխանցել ընկերության գումարները, որպեսզի վերջինս վճարի աշխատավարձերը։

Անդրադառանալով ակցիային` լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ սա ուղղորդված միջոցառում է: 

«Բնականաբար` «Սանիթեք» ընկերության կողմից, իրենք փորձում են իրենց խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա»,- ընդգծեց նա։ 

Մարությանը հավելեց, որ Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկը պարբերաբար աշխատանքային հրավերներ է անում․ «Կարող են մարդիկ գալ, անցնել հարցազրույցը և ընդունվել աշխատանքի»։

Անդրադառանալով «Սանիթեք»-ի հետ պայմանագրի լուծարման հարցին՝ քաղաքապետն ասաց, որ գործընթացը շարունակվում է, և առավել մանրամասն տեղեկությունների համար խորհուրդ տվեց դիմել քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետին։

«Մենք ընդհանրապես մտավախություն չունենք, մեր բոլոր քայլերը կշռադատված են»,- շեշետեց նա՝ խոսելով «Սանիթեք»-ի կողմից միջազգային տնտեսական դատարան դիմելու մասին։

Հասարակական տրանսպորտի խնդրի մասին Մարությանն ասաց, որ սա 15 տարվա խնդիր է, և քաղաքապետարանը փորձելու է մոտակա երկու տարում այն լուծել։ 

«Գործընթացը գնում է, միջգերատեսչական խումբ է ստեղծված, և կառավարության անդամների կողմից ուսումնասիրվում են մեր առաջարկները»։ 

Հայկ Մարությանն ասաց, որ իր հրաժարականի մասին չի կարող խոսք գնալ․ «Մենք 6500 քառակուսի մետր մեր մանկապարտեզներից ետ ենք բերել համայնքին,  մենք 2 միլիարդ դրամով մեծացրել ենք մեր բյուջեն, այսինքն՝ հավաքագրումը, մենք ետ ենք բերում այգիները, մենք վերանայում ենք բոլոր անօրինական տենդերները, բոլոր անօրինական սեփականաշնորհումները»։