Անցումային արդարադատությունը ստեղծվել է հաշտեցման համար. փոխնախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն` հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափի շրջանակներում Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կազմակերպվել է քննարկում:
Քննարկումը վերաբերում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների՝ Արդարադատության նախարարության ներկայացրած ռազմավարության նախագծին:
Բանախոսներից Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի խոսքով՝ ռազմավարության նպատակներն են էլեկտրոնային արդարադատության ներդրումը, անցումային արդարադատութունը, սահմանադրական փոփոխությունները, դատական իշխանության և իրավապահ համակարգի բարեփոխումները և այլն։
Խոսելով էլեկտրոնային արդարադատության մասին՝ Վարդապետյան նշեց, որ դրա նպատակներից մեկը, ըստ փոխնախարարի, այն է, որ ոլորտում ծախսերը կնվազեն շնորհիվ։
«Ծառայությունները շարունակվելու են թվայնացվել», - ընդգծեց Վարդապետյանը։
Անդրադառնալով անցումային արդադարադատության գործիքակազմին՝ փոխնախարարն առանձնացրեց Փաստահավաք հանձնաժողովը, որն անդրադառնալու է մարդկային իրավունքների զանգվածային խախտումներին, վերականգնման հնարավորություններին, հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների տրամադրմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ստացված տեղեկությունների ամփոփմանը մի զեկույցի մեջ և անցյալին գնահատական տալուն։
«Անցումային արդարադատությունը ստեղծվել է հաշտեցման համար», - առանձնացրեց նա՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կլինեն թե՛ փոխհատուցումներ, թե՛ քրեական գործերի հարուցումներ։