A
A
Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը ջախջախից պարտություն կրեց Իսլանդիայում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի 2021թ երիտասարդական առաջնության ընտրական փուլի 2-րդ խաղում պարտվեց Իսլանդիայի այդ տարիքային հավաքականին:
Ռեյկյավիկում կայացած հանդիպման առաջին խաղակեսում դաշտի տերերը երեք անպատասխան գոլ խփեցին և մեծ առավելություն ստացան: Ընդմիջումից հետո, 60-րդ րոպեին, Կարեն Մելքոնյանը մեկ գնդակ ետ բերեց: Սակայն, 71-րդ րոպեին մեր հարձակվող Գերման Կուրբաշյանը երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Իսլանդացի ֆուտբոլիստներն անմիջապես օգտվեցին թվային առավելությունից և մնացած ժամանակում ևս երեք գնդակ ուղարկեցին մեր դարպասը:
Այդպիսով, Հայաստանի Մ-21 հավաքականը 1:6 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց և միացավ խմբի ետնապահ Լյուքսեմբուրգին, որին հոկտեմբերի 11-ին հյուրընկալելու է իր հարկի տակ: