Բացել լրահոսը Փակել լրահոսը
49888_b
A A
Պաշտոնական

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքից ծուխ է նկատվում (լրացված)

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ ծուխը տարածվել է 3-րդ և 4-րդ հարկեր:

Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ` մինչև ծխի դադարելը: