Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0818
A A
Հասարակություն

Քոչարյանի աջակիցները պահանջում են արտահերթ նիստ գումարել (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրի դիմաց։

Աջակիցներից Նարեկ Մութաֆյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ հավաքվել են և կոչով դիմել են Առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ արտահերթ նիստ գումարել և անդրադառնալ Քոչարյանի խափանման միջոցի հարցին։

Քաղաքական գործիչ, նախկին ՕԵԿ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը հայտարարեց, որ քիչ առաջ խոսել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Ասլանյանի հետ։ 

Բաղդասարյանի խոսքով՝ Ասլանյանը խոստացել է աջակիցների պահանջը ներկայացնել դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին։ 

Այժմ նրանք սպասում են Մկրտչյանի արձագանքին։

Քիչ առաջ Գագիկ Բաղդասարյանն ասաց, որ իրենց պահանջը փոխանցվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այժմ Քոչարյանի աջակիցները դադարեցնում են իրենց ակցիան և այն կշարունակեն ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց ժամը 16:00-ին. նիստ գումարելու կոչով դիմելու են դատավոր Աննա Դանիբեկյանին։