Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ հետազոտման
Աջակցիր «Ա1+»-ինՊետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հետազոտվելու։
Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, մայոր Նոնա Նավիկյանը:
Նավիկյանն ասաց, որ սովորական հետազոտություն է, սակայն դժվարացավ ասել՝ արդյոք Խաչատրյանը կմնա՞ «Աստղիկ»-ում, թե՝ ոչ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել էր, և Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել էր։
Նրան մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման» հատկանիշներով։