Բացել լրահոսը Փակել լրահոսը
ah
A A
Հասարակություն

Արոտավայրում մահացած հովվի սպանությունը բացահայտվել է․ Aravot.am

Այսօր Սյունիքի մարզի Տորունիք գյուղի դիմացի այգիներում մահացած հայտնաբերված հովիվները Aravot.am-ի տեղեկություններով մահից առաջ վիճել են: Հովիվներից 51-ամյա Սամվել Ղ.-ի գլխին քարով հարվածել է հովիվներից երիտասարդը՝ 27-ամյա Նելսոն Ա.-ն:

Aravot.am-ի տեղեկություններով՝ 51 ամյա հովիվը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել: Քարով գլխին հարված ստանալուց հետո նա մահացել է, ինչից հետո հարվածողը՝ 27 ամյա Նելսոն Ա.-ն ինքնասպանություն է գործել: Քանի որ երկուսն էլ մահացել են, իրավապահներին դեռ չի հաջողվել պարզել՝ ինչ հարցերի շուրջ են հովիվները վիճել: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ Ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Տորունիքբնակավայրի արոտավայրում հայտնաբերել է հորը և համագյուղացուն՝ մահացած վիճակում: