Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131658
A A
Հասարակություն

Քոչարյանի գործով ՍԴ որոշումը կհրապարակվի վաղը

Սահմանադրական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դռնփակ նիստը։

Դատարանը վճիռը կհրապարակի վաղը՝ օրվա երկրորդ կեսին։ Այս մասին հայտնեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ 

Հիշեցնենք՝ այսօր առավոտվանից Սահմանադրական դատարանում ընթանում է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը։