A
A
Սահմանադրական դատարանի դիմաց բազմամարդ է․ լուսանկարներ (թարմացված)
Աջակցիր «Ա1+»-ինՍահմանադրական դատարանում քիչ անց կմեկնարկի «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը։
ՍԴ-ի դիմաց են հավաքվել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները։
Այստեղ է նաեւ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով, ի նշան բողոքի, կրկին պառկել է։
ՍԴ-ի դիմաց շարունակում են հավաքված մնալ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները։ Կողմնակիցները վանկարկում են «Քոչարյան հերոս», ի պատասխան՝ մյուս կողմից արձագանքում են՝ «Քոչարյան մարդասպան»։







