Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hunahromeakan 2.09.
A A
Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կգլխավորի Էդուարդ Սահակյանը

Էդուարդ Սահակյանը նշանակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Այդ պաշտոնում Էդուարդ Սահակյանը կփոխարինի Լևոն Ջուլֆալակյանին, որը 1999 թվականից գլխավորում էր Հայաստանի հավաքականը, սակայն օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսին նա հրաժարական էր տվել:

Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ կշարունակի աշխատել Սամվել Գևորգյանը, մարզչական շտաբում կմնա նաեւ Գևորգ Ալեքսանյանը: