Բացել լրահոսը Փակել լրահոսը
vostikanutyun-e1567270325381
A A
Հասարակություն

Ո՞վ է իր երեխային Գյումրու քաղաքային աղբանոց նետած մայրը․ մանրամասներ. Aravot.am

Ոստիկանության «Մուշ» բաժնի աշխատակիցները քիչ առաջ պարզել են Գյումրու Բուլվարային թաղամասում աղբանոց նետված երեխայի ինքնությունը, գրում է aravot.am-ը։ 

Գյումրու Շիրակացի փողոցում, Ժամը 19-ի սահմաններում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության «Մուշի» բաժին:

Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այս պահին մայրը հարցաքննվում է, նա Գյումրիի «Մուշ» թաղամասի բնակիչ է՝ ծնված 1999 թվականին։ Վերջինս հայտնել է, որ ամուսնալուծված է։

Aravot.am-ի աղբյուրները նաև նշում են, որ մայրը երեխային աղբաման է նետել կենդանի վիճակում։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող քաղաքային աղբանոցի աշխատակիցները հայտնաբերել են իգական սեռին պատկանող 1-1.5 տարեկան երեխայի դի: