A
A
Երեխային կապկպել են կպչուն ժապավենով ու նետել աղբանոցը․ մանրամասներ՝ Գյումրու ողբերգական միջադեպից․ լրացված (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում, գրում է tsayg.am-ը:
Օգոստոսի 31-ին Շիրակի մարզի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող քաղաքային աղբանոցի աշխատակիցները հայտնաբերել են իգական սեռին պատկանող 1-1.5 տարեկան երեխայի դի:
Վերջինիս ձեռքերն ու ոտքերը կապկպված են եղել կպչուն ժապավենով հագին եղել է տակդիր: Փոքրիկը փաթաթված է եղել մեծահասակի կիսաշրջազգեստով: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես «Այսօր» լրատվականին հեռախոսազրույցի միջոցով տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը անցկացվում է դատաբժշկական փորձաքննություն: