Բացել լրահոսը Փակել լրահոսը
2 (2)
A A
Հասարակություն

Մարիամ Տոնյանը 80 տարի աշխատում է դպրոցում`  որպես «Հարմոնիա» առարկայի ուսուցչուհի (տեսանյութ)

Այսօր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում տոնում էին հարմոնիայի ուսուցչուհի Մարիամ Տոնյանի 100-ամյա հոբելյանը։

1939 թվականից մինչև օրս Մարի Արշակովնան դասավանդում է այս դպրոցում։ Նրա սաներից շատերը ժողովրդական ու վաստակավոր արտիստներ են, որոնք եկել էին իրենց սիրելի ուսուցչուհուն երախտագիտության խոսքեր ասելու։ Միջոցառմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որը ՀՀ նախագահի անունից «երախտագիտության մեդալ» հանձնեց հոբելյարին:

«Նա ոչ միայն տեսական գիտելիքներ է մեզ տվել, այլ նաև մարդկային բարոյականության դասեր»,- ասաց նրա սաներից երաժշտագետ Ալինա Փահլևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում