Բացել լրահոսը Փակել լրահոսը
default
A A
Հասարակություն

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կալանավորվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, ավարտվել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Պետական եկամուտների կոմիտեի Ներքին անվտանգության ծառայության նախկին պետ Կարեն Խաչատրյանին կալանավորելու գործի քննությունը։
 
Այս մասին «Ա1+»-ը տեղեկացավ դատարանից։
 
Պապոյանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչի՝ Խաչատրյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։
 
Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։