Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Կվերականգնվի կենսական նշանակության ևս երկու ճանապարհահատված

Վայոց ձորի և Տավուշի մարզերում կվերականգնվի կենսական նշանակության ևս երկու ճանապարհահատված։ Այդ մասին կնքվել է պայմանագիր «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և շինարարական աշխատանքների մրցույթը շահած ընկերությունների միջև։  Կվերականգնվեն Տավուշի մարզում Մ4-Գետահովիտ մոտ 1.4 կմ և Վայոց ձորի մարզում՝ Մ2-Գետափ մոտ 2.76 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն արդեն առաջիկա օրերին։ Իսկ աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020 թվականի ամռանը։

Ճանապարհները կվերականգնվեն ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։