Բացել լրահոսը Փակել լրահոսը
mankapartez
A A
Պաշտոնական Հասարակություն

Երեւանի համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր

Երևանի քաղաքապետի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ Երեւանի համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր:

 

«Երեւանի համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր:
Ծառայությունը կլինի վճարովի՝ ցանկացողները ամսական 5000 դրամ կվճարեն , համապատասխանաբար, խմբերի մանկավարժները լրացուցիչ վարձատրություն կստանան:
1.5 ժամ տևողությամբ երկարօրյա խումբ բացելու համար անհրաժեշտ է առնվազն 5 երեխա»,- գրել է նա: